Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ԵԱՀԿ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՀՀ-ԻՆ ԿԱՄ ԱՐՑԱԽԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐԱՌԵԼ
Բիրմիգհեմում հուլիսի 1-6-ն անցկացված ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովում չի հաջողվել բանաձևերում ներառել ՀՀ-ին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ մարդասիրական լրացում, որը կվերաբերեր գերիների վերադարձին, տեղահանվածների հիմնախնդիրներին, մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը մասնակցել է վեհաժողովին։
Նրա խոսքով` վեհաժողովն ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա` բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը:
«Իմ 2 ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գերիների ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին։ Սակայն ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է` Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են»,- գրել է Գալստյանը։
Նա նշել է, որ պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվել է միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանը։ Գալստյանը կարծում է, որ Հայաստանը չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։
Ըստ պատգամավորի` ոչ պակաս կարևոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան «աներևակայելի կրքով» քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերի օգտին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.