Սպանության փորձ Երևանում. Վնասվածքներ ստացողները 19-20 տարեկան երիտասարդներ են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որոնց Գյումրու 21-ամյա բնակիչը՝ «Ագոնալ վիճակ, ձախ կեսի կտրած-ծակած վերք», նույն քաղաքի մեկ այլ 21-ամյա բնակիչ՝ «Պոլիտրավմա», Երևանի 20-ամյա բնակիչը՝ «Ձախ աչքի կոպերի ենթամաշկային հետնամաս, կոռնիսկրելատ բարդ թափանցող վնասվածք» և Երևանի 19-ամյա բնակիչը՝ «Կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Քրեական վարույթի շրջանակներում երիտասարդները ճանաչվել են տուժող, կատարվել են զննություններ, առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.