Ստամբուլում մեկնարկել են հացահատիկային հարցի շուրջ բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է հացահատիկի հարցը։ Իշխանությունները չեն բացահայտում հանդիպման վայրը, հայտնի է, որ այն փակ է լրատվամիջոցների համար։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը գործակալությանն ասել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի հասնելու մեծ հույս կա: Նա նշել էր, որ պատվիրակությունների հետ առանձին հանդիպումներ են անցկացվել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմի հետ, դրանք ընթացել են կառուցողական հունով։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.