«Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:
2022 թ․ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից հայտարարված է ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարի։ Գյումրիում կայանալիք «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։
Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր:
Հուլիսի 16-ին Գյումրին կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերել յուրօրինակ հուշանվերներ: Կենտրոնական հրապարակում անցկացվելիք միջոցառումներին զուգահեռ՝ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։
Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացումը։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.