ԵՀ-ն հետաձգել է Վրաստանի համար ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակի հարցի քննարկումը
Եվրոպական հանձնաժողովը մտափոխվել է. 2022 թվականի վերջին Վրաստանին ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը չի քննարկվի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ռուպը Եվրախորհրդարանի նիստում։
Նշվում է, որ Վրաստանի հարցը կքննարկվի 2023 թվականի սկզբին։
«Երկիրը պետք է կատարի իր առջև դրված 12 խնդիրները, մենք որոշեցինք, որ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերի», - հայտարարել է Ռուպը:
Եվրախորհրդարանականները որոշել են, որ պետք չէ շտապեցնել վրացական քաղաքական վերնախավին ։ Եվրոպական խորհրդի խնդրանքով ԵՀ-ն հաշվետվություն կպատրաստի այն մասին, թե ինչպես կկատարվեն նախանշված առաջնահերթությունները, մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինայի և Մոլդովայի ՝ Եվրամիության անդամության թեկնածուների կարգավիճակ տրամադրելու հայտերին և մերժել Վրաստանին։ Իր եզրակացության մեջ ԵՀ-ն առաջադրել է 12 պայման, որոնց թվում են բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, մեդիամիջոցների բարելավումը, դատական համակարգի լիակատար անկախության ապահովումը և այլն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.