Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում
Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Նրանք շարունակում են պահանջել, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, ճանաչեն Արցախի անկախությունը կամ միացնեն Հայաստանն ու Արցախը։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ իրենց է մոտեցել կառավարության անվտանգության աշխատակիցների մեկը, փոխանցել է հեռախոսը և իրենք զրուցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ, որը խոստացել է եկող շաբաթ հանդիպում կազմակերպել Գրիգորյանի հետ։
«Հանդիպման ընթացքում մենք կրկին կբարձրացնենք մեզ հուզող հարցերը և կասենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրերի լուծումները»,–ասաց նա։
Հայրիյանի խոսքով` իրենք հատուկ ընտրել են կառավարության նիստի օրը, որպեսզի բոլորն այնտեղ լինեն, որևէ մեկը չհայտարարի, թե տեղում չէ։
Նշենք, որ արցախցիները տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ ՄԱԿ–ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.