Последние новости

Զախարովա․ Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ մեկնարկել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ միայն 2022 թվականին է նպաստել է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ