ՀՀ ոստիկանությունն օդանավակայանում Փափազյանի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկել
Հայաստանի ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանությունը նշված քաղաքացու առնչությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել»,- ասացին մամուլի ծառայությունից։
Օդանավակայանի հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։
Ավելի վաղ Փափազյանը հայտնել էր, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նա հայտարարել է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանձնարարականով։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան է ժամանել երեկ երեկոյան, օդանավակայանում արգելել են նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.