Անպատասխան չի մնա. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն` Փափազյանի մասին
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտք գործելն արգելելը։ Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով Փափազյանի դեպքին։
Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նրա խոսքով` դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
«Ազգային-կուսակցական պարտականություններով հայրենիք մեկնած ընկերոջը Երևանի օդանավակայան ժամանելուն պես առանց պաշտոնական որևէ բացատրության երկիր մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան Դաշնակցության նկատմամբ հստակ կեցվածք: Լևոն Տեր-Պետրոսյանական օրերին խունտայի վարքագիծ հիշեցնող այս կեցվածքը, սակայն, իրավական առումով անպատասխան չի մնա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Փափազյանն անկախության առաջին օրից տարբեր առիթներով բազմիցս այցելել է ՀՀ, այդ թվում՝ որպես ֆրանսիական պատվիրակության անդամ, սակայն երբեք նման վերաբերմունքի չի արժանացել։ Կոմիտեն վստահեցնում է, որ հայ մարդու և դաշնակցական գործչի նկատմամբ նման ոճ միայն Թուրքիան և Ադրբեջանն էին կիրառում, ինչին իրենք վարժվել էին, սակայն հայրենիքի կողմից նման հարվածն անընդունելի ու անմարսելի է։
Կենտրոնը հավելում է, որ ընդդիմադիր հայացքներ ունենալն ու ազատ շրջագայությունը մարդու տարրական իրավունքն է, որը, փաստորեն, ոտնահարում է ժողովրդավարության կեղծ պիտակով ներկայացող այս իշխանությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: