Հայաստանը վերջապես ԳՇ պետ ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակել Էդվարդ Ասրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,– ասված է փաստաթղթում:
Ասրյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։ Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբի 44 գեներալներ հայտարարություն էին ստորագրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ասրյանն այդ հայտարարության տակ ստորագրած 44 պաշտոնյաներից մեկն էր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.