Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԻՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԳԱԼԻ ԱՃԻ ԽԹԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՈՒՄԸ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։
«Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։
Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք, թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու «հեռանկարն» իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։
Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրը իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-09 09:31
Армения формально не отзывает свою подпись под трехсторонним заявлением, которое было подписано в 2020 году Москвой, Баку и Ереваном, и позволило добиться прекращения огня в Нагорном Карабахе. При этом продвижения в рамках трехсторонней рабочей группы по разблокированию коммуникаций в регионе нет уже около полутора лет, заявил вице-премьер РФ Алексей Оверчук, передает ТАСС.
-
2024-10-09 09:28
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху заявил, что израильские силы убили предполагаемого нового лидера ливанского движения «Хезболла» Хашема Сафиеддина, который стал мишенью авиаудара в Бейруте в прошлый четверг, и утверждает, что Израиль также убил замену Сафиеддина, не уточняя, кто это мог быть, передает Times of Israel.
-
2024-10-09 09:23
Пять человек, в том числе двое людей, не являющихся гражданами Сирии, погибли во вторник в результате израильского рейда, нацеленного на здание, связанное с Корпусом стражей исламской революции (КСИР) Ирана и ливанским движением «Хезболла» в Дамаске, по данным Сирийской обсерватории по правам человека, передает Al Hadath.
-
2024-10-09 09:19
Россия не лезет в дела Армении и Азербайджана. Об этом 8 октября заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, отвечая на вопрос корреспондента «Известий».