ԵՄ-ի երկրներին առաջարկել են գազի վերաբերյալ գործարք կնքել Ադրբեջանի հետ
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գործարք կնքել Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծումն ավելացնելու և խողովակաշարն ընդլայնելու համար, նշվել է այն փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։
Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը պահանջում է համապատասխան կառավարությունների հավանությունը և կարող է փոխվել, ռուսական գազից կախվածությունը կրճատելու Եվրամիության ջանքերի մի մասն է։
«Կողմերը ձգտում են բնական գազի երկկողմ առևտուր անել՝ ի հաշիվ Հարավային գազային միջանցքով Եվրամիություն գազի արտահանման՝ ամեն տարի, մինչև 2027թ., մոտ 20 մլրդ խորանարդ մետր ծավալով»,- նշվել է հուլիսի 11-ի փաստաթղթում։
Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջան կայցելի այս ամսվա վերջին։
Տրանսադրիատիկ գազատարով անցած տարի եվրոպական երկրներ (ինչպես, օրինակ, Իտալիա) է հասցվել ավելի քան 8 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։
Նախագծում նշվել է, որ երկու կողմերը կխրախուսեն այդ ցանցի ընդլայնման ֆինանսավորումը՝ Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար։
Մատակարարումների աճը Ադրբեջանից կպահանջի ընդլայնել գազի սեփական արդյունահանումը։
Նախագծում ընդգծվել է «երկարաժամկետ, կանխատեսելի և կայուն պայմանագրերի» կարևորությունը գազ արտադրողների անվտանգության ապահովման համար։ Բայց դրանում նաև նշվել է, որ ապագա գազային պայմանագրերը պետք է համաձայնեցվեն ԵՄ-ի նպատակների հետ կլիմայի փոփոխության ոլորտում, ինչը, ըստ Բրյուսելի, կպահանջի կտրուկ նվազեցնել գազի օգտագործումը, հատկապես 2030թ. հետո։
Երկու կողմերը պետք է ակտիվացնեն մեթանի արտանետումների զսպմանն ուղղված ջանքերը։
Ռուսական գազի մատակարարումների հետագա կրճատման առիթով անհանգստությունն այս շաբաթ խորացել է՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային նորոգումն սկսելուց հետո, որով գազ է մատակարարվում Գերմանիա։ Եվրոպայում կարծում են, որ Մոսկվան կարող է երկարացնել անջատումը։
Համաձայնագրի նախագծում նշվել է, որ ԵՄ-ը և Ադրբեջանը նաև ուսումնասիրելու են միջցանցային միավորումների զարգացումը և քննարկելու են ջրածնի առևտուրը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.
-
2025-06-16 10:56
Жители села Касах Котайкской области Армении в понедельник утром перекрыли трассу Аштарак-Ереван с требованием решить транспортную проблему общины. Через некоторое время полиция вмешалась, разблокировала дорогу и подвергла приводу шесть активистов.
-
2025-06-16 10:53
Корпус стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана в ходе новой волны ракетных ударов по территории Израиля, используя новые методы, вынудил израильские средства ПВО атаковать друг друга. Об этом сообщает Tasnim со ссылкой на заявление КСИР.