Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՔՊ-Ն ՎԱԽԵՑԱՎ ԴԻՄԵԼ ՍԴ
Ինչո՞ւ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա նաև նշել է. «Երեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել`ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան:
Ինչու՞:
Իրենք էլ են շատ լավ հասկացել, որ ընդդիմադիր պատգամավորների «բացակայությունը» հստակ քաղաքական քայլ է, և բխում է ընդդիմության ընտրազանգվածի շահերից: ՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը:
Կապիտուլյանտները վստահ էին, որ մանդատից զրկված հայտնի քաղաքական գործիչները շարունակելու էին ակտիվ փողոցային պայքարը, իսկ նրանց փոխարինած ընդդիմադիր նոր պատգամավորները շարունակելու էին ԱԺ աշխատանքների բոյկոտը` դրանով իսկ նոր թափ ու թարմություն հաղորդելով «Դիմադրության» շարժմանը:
ՔՊ-ն, հասկանալով ստեղծված քաղաքական ճգնաժամի սպառնալիքները, շարունակ փորձելու է պայքարել ներքաղաքական «կայունություն» ցուցադրելու համար: ՍԴ չդիմելով, ինչպես արդեն ասել էի նախկինում, սրանք փորձել են տեղ թողնել և առաջիկայում խնդրել-համոզելու են ընդդիմադիր ֆրակցիաներին` վերադառնալ պառլամենտ:
Կապիտուլյանտները մտավախություն ունեն, որ ՍԴ դիմելով նրանք ի ցույց կդնեն քաղաքական ընդդիմությանը տոտալ ճնշումների ենթարկելու հերթական ակնառու փաստը: Դա անհետևանք չէր մնալու նաև «ժողովրդավարության վերջին փշուրները» քամուն տալու տեսանկյունից:
Նիկոլի իշխանությունը խարխլվում է և առաջիկա տարածաշրջանային զարգացումներում նրանք ստիպված են լինելու գերտերությունների գործոնի կամ նոր ռազմական բախման ազդեցության տակ գնալ նոր կորուստների ու կապիտուլյացիայի: Սրանք լավ են հասկանում, որ այսօր Հայաստանի միակ փրկօղակը ընդդիմության շարժումն է:
ՔՊ-ն փորձել է նաև էժանագին դիվիդենտներ շահել` իբրև թե ժողովրդավար և վստահ երևալու համար: Բայց դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ ավելի շատ հիշեցնում է թույլիկ մարդու կողմից արված անօգուտ նախազգուշացումների: Իշխանությունը կորցնելու և Հայրենիքի դեմ գործած աններելի հանցանքների համար պատասխանատվության վախը ստիպել է նրանց չսրել իրավիճակը և հաշտվել ընդդիմության քաղաքական բոյկոտի հետ:
Հ.Գ. Զարգացումները շարունակվում են և մեր ժողովուրդը պետք է պարաստ լինի թուրք-ադրբեջանական հերթական ռազմական սադրանքներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 15:29
Ряд армянских организаций, действующих в Нидерландах, отказались участвовать во встрече с главным уполномоченным по делам диаспоры Армении Заре Синаняном, сообщает голландское отделение АРФ «Дашнакцутюн». Синанян был в Нидерландах с 17 по 20 февраля. Во встрече не приняли участие местный офис АРФД и молодежные организации партии, офис «Ай Дат», Всеобщий армянский физкультурный союз «Оменетмен», благотворительная организация «Союз армянской помощи», а также подведомственные им структуры.
-
2025-02-22 15:29
Соединенные Штаты предложили простую, историческую резолюцию в ООН, которую мы призываем все государства-члены поддержать, чтобы наметить путь к миру, заявил госсекретарь США Марко Рубио, но не стал подробно комментировать содержание предложенной резолюции, отмечает AFP.
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал: