Последние новости

Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Կլաարն Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ու խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։

«Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած ականների խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների հետ կապված։

Իլհամ Ալիևն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- հաղորդում է ԱՊԱ-ն:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ