Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը
Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։
Նշենք, որ գյուղերը մինչ օրս ոռոգման համակարգ չեն ունեցել, փորձել են այլ եղանակով հավաքված ջուրն օգտագործել։
Բնակիչները նշում են, որ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։ Բնակիչներն ասում են, որ ջրի բացակայության պատճառով բերքը փչանում է։
«Մարզային իշխանություններն ասել էին, որ մարզում ոռոգման խնդիր այլևս չկա, մենք էլ ավելի շատ բերք տնկեցինք, ու ստացվում է, որ խաբվեցինք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը։
Խոսքը հիմնականում կաղամբի, բրոկոլիի և կարտոֆիլի մասին է։
Այս պահին մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանն ու Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը բանակցում են բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.