Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի նիստերի դահլիճում
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ կանչով դատարան ժամանած շտապօգնության խումբը Գրիգորյանին արդեն մահացած է հայտնաբերել։
«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով` մահվան պատճառը կպարզվի դատական փորձաքննության արդյունքում, բայց ամենայն հավանականությամբ սրտի հետ կապված խնդիր է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում նա դատական նիստի ժամանակ ընկավ։ Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ այն ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները։
Գրիգորյանը աթոռին նստած էր, երբ հանկարծ թեքվեց ու ընկավ հատակին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.