Գորիսն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են
Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը և մեղադրում «Վեոլիա ջուր» ընկերությանը։
««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները: Ընկերությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում»,– ասված է հաղորդագրությունում:
Թեև Գորիսի համայնքապետարանը ընկերության գործունեությունը վերահսկելու որևէ իրավասություն չունի, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում է հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ։
«Վեոլիա ջուր» ընկերությունից Sputnik Արմենիային խոստացան Գորիսի տեղամասից ճշտել խնդրի պատճառը և մանրամասները հայտնել ավելի ուշ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.