Թագուհի Ստեփանյան․ Շտապօգնության հասնելու ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացած էր
Շտապօգնության մեքենան պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին օգնություն ցուցաբերելու համար Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոնի» նստավայր է հասել կանչից 9 րոպե անց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Արմեն Գրիգորյանը կարելի է ասել արդեն մահացած էր, բայց վերակենդանացման բոլոր միջոցառումներն իրականացվել են, սակայն ապարդյուն։ Մինչև չանցկացվի դատաբժշկական փորձաքննությունը, չենք կարող ասել, թե ինչից է մահը վրա հասել»,- նշեց Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը և ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.