Последние новости

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է Վարչական դատարան` «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Հայցի հիմքում ՀՀ Վարչական օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասն է (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը)։

Դիմումը ստացվել է հուլիսի 15-ին, ընդունվել է դատարանի վարույթ։ Դատական նիստ առայժմ նշանակված չէ։

Նշենք, որ վարչական տվյալ խախտման համար նախատեսված է 100-300 հազար դրամ տուգանք։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ