Թոնի Բլեր․ Մենք մոտենում ենք Արևմուտքի քաղաքական և տնտեսական գերակայության ավարտին
Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ Արևմուտքի գերակայությունը մոտենում է ավարտին, քանի որ Չինաստանը վերածվում է գերտերության՝ Ռուսաստանի հետ համագործակցելով դարերի ամենակարևոր ջրբաժաններից մեկում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։
Աշխարհը, ըստ Բլերի, պատմական շրջադարձային խաչմերուկում է, որը համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կամ Խորհրդային Միության փլուզման հետ: Սակայն այս անգամ, Արևմուտքն ակնհայտորեն վերելքի վրա չէ:
«Մենք մոտենում ենք Արևմուտքի քաղաքական և տնտեսական գերակայության ավարտին: Աշխարհը կլինի առնվազն երկբևեռ և, հնարավոր է անև՝ բազմաբևեռ», - ասել է Բլերը և հավելել, որ այս դարում ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի կունենան Չինաստանում, ո՛չ թե Ռուսաստանում:
Ըստ նրա՝ Ուկրաինայի պատերազմը պարզ ցույց է տվել, որ Արևմուտքը չի կարող հույսը դնել Չինաստանի վրա:
1979 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելի փոքր էր, քան Իտալիայինը, սակայն այն բանից հետո, երբ այն բացվեց օտարերկրյա ներդրումների համար և շուկայական բարեփոխումներ իրականացրեց, այն դարձավ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը: Իր տնտեսությամբ, որը կանխատեսվում է, որ մեկ տասնամյակի ընթացքում կգերազանցի Միացյալ Նահանգներին, Չինաստանը առաջատար է 21-րդ դարի որոշ տեխնոլոգիաներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, վերականգնողական բժշկությունը և հաղորդիչ պոլիմերները:
«Որպես գերտերության՝ Չինաստանի տեղը բնական է և արդարացված։ Սա Խորհրդային Միությունը չէ»,- ասել է Բլերը, ով ՄԲ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1997-ից 2007 թվականներին:
Նա հավելել է, որ Չինաստանի դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կլինեն Ռուսաստանը և Իրանը, իսկ Արևմուտքը չպետք է թույլ տա Չինաստանին ռազմական ճանապարհով շրջանցել իրեն։
«Մենք պետք է ավելացնենք պաշտպանական ծախսերը և պահպանենք ռազմական գերակայությունը: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է գերազանցություն ունենան՝ բոլոր ոլորտներում ցանկացած իրադարձության կամ հակամարտության դեմ պայքարելու համար», - իր խոսքը եզրափակելով ասել է Բլերը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.