Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՈՒՆԻ ԻՐ ՇԱՀԸ, ՈՐԸ ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ Է
Հայ-թուրքական բանակցություններում Ռուսաստանը նույնպես ունի իր շահը, որը շատ կոնկրետ է: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Երբ որ Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ այսպիսի լարված իրավիճակում են շատ կարևոր է Ռուսաստանի համար ունենալ Թուրքիայի հետ ցամաքային կա, որովհետև Թուրքիան և Սերբիան միակ երկրներ են, որոնց օդային տարածքը չի փակվել Ռուսաստանի համար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն մտցրել և այլն:Վրաստանի հետ այդ ճանապարհը փակ էր, մնում է միայն Հայաստանի միջոցով կապ ունենալը: Վերջերս ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որ խափանի այդ կապը Թուրքիայի հետ: Հետևաբար Ռուսաստանը շատ կոնկրետ խնդիր ունի այս փուլում: Երկրորդ` ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլը ենթադրում է 2 երկրների միջև որոշակի համագործակցություն և այդ համագործակցության շրջանակում Ռուսաստանում դիտարկում են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասաց նա:
Անդրադառնալով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին, թուքագետն ասաց, որ չի կարծում, որ երկրները քննարկել են հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլը, այն որոշումները, որ ընդունվել են, քանի որ դրանք փոքր հարաբերություններ են, հիմնական հարցը ցորենի դուրսբերումն է Ուկրաինայից, և Սիրիայի խնդիրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.