ԵՄ-ն ուզում է փոխհատուցել ՌԴ-ից գազի պակասն անգամ էկոլոգիապես ոչ մաքուր էներգակիրներով
Եվրահանձնաժողովը էներգետիկ ճգնաժամի հաղթահարման միջոցառումների շրջանակում կառաջարկի փոխարինել գազը վառելիքի այլ տեսակներով, նույնիսկ եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Pais թերթին:
Ինչպես գրում է Pais-ը, «ԵՄ-ն պատրաստվում է թուլացնել արտանետումների վերահսկողությունը, որ փոխհատուցի ռուսական գազի պակասն այլ, ավելի շատ աղտոտող էներգիայի աղբյուրներով»:
Բացի այդ, Բրյուսելն անհրաժեշտ է համարում ածխի հաշվին վերականգնել արտադրությունը։
«Բրյուսելը, ըստ ծրագրի, հանդես է գալիս ընթացիկ բնապահպանական պահանջների թուլացման օգտին, որ նպաստի փոփոխություններին, այդ թվում՝ խրախուսելով դա պետական սուբսիդիաների հաշվին», - գրում է Pais-ը:
Եվրահանձնաժողովի «Խնայեք գազը հանուն անվտանգ ձմռան» ծրագիրը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հուլիսի 20–ին, ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին ռուսական գազի ստացման նվազումը կանխատեսում է «մատակարարումների հավանական վատթարացում»: Բացի այդ, դրանում պաշտպանվում է ԵՄ-ի կողմից «նման ռիսկ կանխատեսելու անհրաժեշտությունը և հորդորում է համերաշխության ոգով պատրաստվել երկարատև, հնարավոր է նաև ՌԴ-ից գազի մատակարարումների համատարած խափանմանը, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:
Ինչպես նշվում է, փաստաթուղթը կոչ է անում եվրոպական մակարդակով անհապաղ միջոցներ ձեռնարկել գազի սպառման կրճատման ուղղությամբ, ինչպիսիք են օդորակման ու ջեռուցման համակարգերում թերմոստատների սահմանափակումը կամ առանձին ոլորտներում արտադրության մակարդակի նվազեցումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.