Ամերիկացիները զգուշացրել են Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շուտով կհրապարակվի «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը և կառավարությունում արդեն հաշտվել են ԶՊՄԿ-ի գործով դատը պարտվելու մտքի հետ։
Ինչպես արդեն տեղեկագրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։ Բաժնետոմսերն արգելանքից հանելու դատարանի որոշումն արդեն իսկ անվավեր ճանաչվել է։
Սակայն Փաշինյանին ոչ այնքան իրավական իրենց ապօրինությունների արձանագրումն է նյարդայնացնում, որքան ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոյի խոստումների ձախողումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հիասթափություն է ապրում , գիտակցել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիաներում հայտնված Ռոման Տրոցենկոն «քցել է» իրեն և հանձնարարել է այլևս գործին չմիջամտել, ինչպես նաև կանխել «Գեոպրոմայնինգ»-ի շահերից բխող ցանկացած կոռուպցիոն միջամտություն:
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նաև նրա ստացած որոշ տեղեկություններով, այն է՝ Տրոցենկոն և իր թիմը անձնական ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով որոշել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին շուկայականից բազմակի թանկ գնով վաճառել իրենց իսկ սեփականություն հանդիսացող մեկ այլ «գույք»՝ Ագարակի (Մեղրի) պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընդ որում՝ գաղափարի հեղինակը, կարծես թե, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն է։
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱՄՆ դեսպանատունը ևս զգուշացրել է Փաշինյանին, որ Ռոման Տրոցենկոն գտնվում է իրենց սև ցուցակում, այսինքն՝ այն ռուս գործարարների շարքում է, որոնց դեմ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել։ Սա ևս որոշակի ազդեցություն է ունեցել Փաշինյանի դիրքորոշման վրա։
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին հորդորել են «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ:
«Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հարցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:44
Трехсторонний саммит с участием лидеров Азербайджана, Турции и Пакистана – проявление втягивания Южного Кавказа в дела Большого Ближнего Востока и Южной Азии. Об этом заявил политолог, старший научный сотрудник сектора Кавказа Института мировой экономики и международных отношений (ИМЭМО) Александр Крылов.
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.