Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՊԲ-Ն ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԻ ԱՆՑԵԼ
ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։
168ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։
Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։
Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։
Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։
Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-11 16:04
Самописцы полетных данных и речевые бортовые самописцы кабины пилотов самолета компании Jeju Air, разбившегося 29 декабря, прекратили запись примерно за четыре минуты до того, как лайнер врезался в бетонную конструкцию в южнокорейском аэропорту Муан, сообщает Reuters со ссылкой на Министерство транспорта Южной Кореи.
-
2025-01-11 16:02
Заруи Постанджян сообщила, что она будет лишена свободы.
-
2025-01-11 16:00
Еврокомиссия проанализирует одобренный правительством Армении законопроект о начале процесса вступления в организацию и обсудит этот вопрос с властями Армении.
-
2025-01-11 15:55
Мы будем на улицах, площадях, мы будем перед дверями городов, мы будем на стенах, мы будем везде, потому что невиновные, которые хотят торжества справедливости, не отступят. Об этом сегодня, 11 января, заявил в своем обращении к народу лидер Священного движения, архиепископ Баграт Галстанян.