ՀՀ ԱԻՆ․ Վերջին մեկ շաբաթում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ
ԱԻՆ 911 ծառայությունում վերջին մեկ շաբաթում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 տոկոսով ավելի է։ Այսօր հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
«Եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, ապա այս տարի գրանցվել է 277-ը։ Բայց ամեն ինչ վերահսկողության տակ է, ԱԻՆ-ում մեր ուժերն ու միջոցները բավարար են»,- ասաց նա։
Նրա խոսքով` հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Լոռու մարզերում։
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսների համեմատ հրդեհների դեպքերը նվազել են։ Դեպքերի աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում։
Նշված ժամանակահատվածում հրդեհներից տուժածներ չեն եղել։
«Եթե նախորդ տարի հուլիսի 1-17-ը գրանցվել էր հրդեհի 525 դեպք, ապա այս տարի գրանցվել է 395 դեպք։ Այսինքն` դեպքերի թիվը մոտ 25 տոկոսով նվազել է»,- ասաց նա։
Նշենք, որ հրդեհների թվի մեծ մասը կազմում են խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 18:13
В рамках проводимых Союзом армян России мероприятий, приуроченных к 110-й годовщине Геноцида армян в Османской империи, по всей Москве установлены тематические баннеры, напоминающие об одном из самых жестоких преступлений XX века.
-
2025-04-23 18:10
В Ереване в пятый раз прошла международная акция "Сад памяти". В рамках мероприятия на Аллее пограничной славы в Парке Победы высаживаются деревья в честь Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-23 18:09
Министр иностранных дел Аббас Аракчи заявил, что он везет китайским лидерам послание от президента Ирана Масуда Пезешкиана, сообщает Mehr.
-
2025-04-23 18:06
Уважаемые ереванцы, никогда и ни при каких обстоятельствах нельзя допустить реализации попытки Министерства образования, науки, культуры и спорта Армении переименовать станцию метро «Еритасардакан» («Молодежная») в честь Исаакяна.