«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստին զուգահեռ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։
Ակցիայի մասնակիցները դատարանի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստների լուսանկարները։ Դրանց թվում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի և Արսեն Մարտոյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, հանրապետական Նարեկ Մանթաշյանի և հենց Բադալյանի լուսանկարները։
Բացի այդ, փակցված են «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց՝ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լուսանկարները։
«Մենք ապրում ենք բռնապետության մեջ, որտեղ մարդկանց սպանում են ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես. օրեր առաջ տեսանք, թե ինչպես մահացավ մեր ընկերը՝ Արմեն Գրիգորյանը։ Մենք մեր երկիրը սիրում ենք, բնականաբար, չենք ուզում, որ իշխի այդ մարդասպան ծաղրածուն։ Այս իշխանությունները այսօր միմիայն ռեպրեսիաների հույսին են»,- ասաց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ տարբեր քրեական գործերով ձերբակալվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել էր, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։
Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.