ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանություններ տալ Մուրադ Փափազյանին ՀՀ չթողնելու դեպքով
ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանություններ տալ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանի վերաբերյալ։ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել գերատեսչություններին և խնդրել պարզաբանել՝ ինչո՞ւ է Փափազյանին արգելվել մուտք գործել ՀՀ, և ինչո՞ւ է Փափազյանը հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում «անցանկալի անձ»։
ԱԳՆ-ն ի պատասխան հարցման նշել է, որ դա իր իրավասություններից դուրս է, ԱԱԾ-ն էլ հրաժարվել է տեղեկություն տրամադրել` անձնական կյանքի գաղտնիության հիմքով։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.