Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Նարիշկինը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։
«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասաց Նարիշկինը։
Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։
«Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխելու համատեղ գործողությունները»,- ասաց Նարիշկինը։
Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծեց` երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.