Последние новости

Նարիշկին․ Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ Հայաստանի մայրաքաղաք ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ։ Այս մասին արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա կիսահեգնական ձևով։

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը Հայաստան էր ժամանել հուլիսի 15-ին, նա բանակցություններ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ