Ավստրիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին
Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես Շվեդիան և Ֆինլանդիան։ Այս մասին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կանցլեր Կարլ Նեհամերը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով տեղական Pravda թերթին։
Նեհամերի խոսքով՝ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ իր բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել Ուկրաինայում տիրող իրավիճակին, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու որոշմանը։ Այս համատեքստում Նեհամերը նշել է, որ Վիեննան մտադիր չէ հետևել սկանդինավյան երկրների օրինակին։
«Ավստրիայում նման քննարկում չկա»,- ընդգծել է կանցլերը։
Նրա խոսքով` Ավստրիան հավատարիմ է ԵՄ անվտանգության միասնական քաղաքականությանը, ինչպես նաև նախատեսում է ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության համար։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու դիմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.