«Նիկոլը մարդասպան է»․ «Դիմադրություն» շարժումն բողոքի ակցիա կանի Կառավարության շենքի դիմաց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Վաղը 10։30 Կառավարության շենքի դիմաց բողոքի հավաք է։ Ես գնալու եմ այս պաստառով։ Գնալու եմ, քանի որ սա է իրականությունը։ Քանի որ ամեն րոպե սա պետք է բարձրաձայնել։ Քանի որ ողջ կառավարման ընթացքում նա մարդկային կյանքեր է խլել։ Գիտակցաբար՝ բանտերում պահելով, քինախնդրությամբ, անկարողությամբ ու սեփական քարոզչության մասին միայն մտածելով (համավարակը՝ օրինակ), ու ահավորը՝ գիտակցված անկազմակերպվածությամբ ու արկածախնդրությամբ, որի հանրագումարը դավաճանությունն է՝ զոհելով հազարավոր կյանքեր։ Շարանը վերջ չունի։ Սոնայի դեպքը՝ դրա վկայությունն է։ Արմեն Գրիգորյանի եղերական մահը՝ վերահաստատումը, որ Նիկոլը մահաբեր է, մարդասպան է։ Կառավարության շենքի դիմաց լինելու եմ այս պաստառով, շենքն էլ հսկելու են ոստիկանները, որոնց տասնյակ ընկերներ զոհ գնացին Շուշիում Նիկոլի կազմակերպված անկազմակերպվածության հետևանքով, թշնամական արկակոծության արդյունքում։ Իսկ մահաբերն այնքան էր իր մասին մտածում, որ անգամ նրանց հավուր պատշաճի թույլ չտվեց արարողակարգերով հուղարկավորել։
Դիմում եմ ընկերներիս, հարազատներիս. այսպիսի պաստառներով, իրականությունը ներկայացնող գրառումներով լինել Կառավարության շենքի դիմաց, հուլիսի 19-ին, 10։30-ին:
Իսկ մինչ այդ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Ակցիայի ավարտից հետո երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք:
Իրերն իրենց անունով կոչենք, մարդասպանին էլ՝ ճիշտ ձևակերպմամբ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.