Բողոքի ակցիան հասավ կառավարության շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալներին վերաբերող պաստառները թողեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, իսկ իրենք երթով շարժվեցին դեպի կառավարության շնք՝ ակցիան շարունակելու այնտեղ:
Պաստառների վրա գրված էին. «Քաղաքական հայացնքները դատավճիռ չեն», «Ազատություն» քաղբանտարկյալներին», «Բանտը Նիկոլի տեղն է», «Բանտը դավաճան Նիկոլին» և այլն:
Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ը իր հտակ դիրքորոշումն արտահայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որպեսզի այս իշխնությունը չկարողանա ամեն անգամ հպարտանալ, արդարանալ, թե իրենց վրա միջազգային որևէ ճնշում չկա:
«Նիկոլի կառավարման 4 տարիները Հայաստանում բերել է արդյուն, արցունք, հազարավոր մահեր»,-ասաց նա:
Իր հերթին ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը իր ելույթում նշեց, որ այս 4 տարիներին համատարած թանկացումների ֆոնին էժանացել է մարդը, նրա արժանապատվությունը, կյանքին. «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդկանց բերման ենթարկելիս նսեմացնում են, ստորացնում, մասկի շոուների համար կզած տանում են տարբեր շենքեր: Մենք եկել ենք, որ վերականգնենք Սահմանադրության այն կետը, որ մարդը բարձրագույն արժեք է: Մենք ականատես ենք, որ այս իշխանության առջև չկզելու համար տարբեր մարդկանց նկատմամբ կիրառվել են տարբեր խոշտանգումներ: Սա պետություն է, ոչ թե նիկոլապետություն, կապիտռուլյանտապետություն, թրքապետություն: Հայաստանում տենց ուժեղ տղա չկա, տենց ուժեղ իշխանություն չկա, ում չկարողանան հեռացնել»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 10:17
Ученые из Мичиганского университета выяснили, почему у всех живых существ чередуются фазы медленного и быстрого сна. Как показало исследование, такая структура играет ключевую роль в сохранении и «расчистке» воспоминаний. Результаты опубликованы в журнале PLOS Computational Biology.
-
2025-07-30 10:14
Тысячи тонн инвазивных водорослей Rugulopteryx okamurae захлестнули южное побережье Испании, включая Коста-дель-Соль, превращая золотые пляжи в бурые заросли, пишет The Guardian.
-
2025-07-30 10:11
Когда температура за окном подбирается к +40°C, страдает не только настроение, но и аппетит. Но отказываться от еды в жару — не лучшая идея. Правильное питание помогает восполнять запасы жидкости, электролитов и энергии, которую мы теряем в это время. Вот какие продукты стоит исключить, а какие — наоборот, добавить в рацион, чтобы пережить летний зной.
-
2025-07-30 10:07
Сфера сельского хозяйства стоит перед серьезным системным кризисом. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший заместитель министра сельского хозяйства Армении Ашот Арутюнян.