Последние новости

Սաղաթելյան․ Հուլիսի 21-ի հանրահավաքը տեղափոխում է հուլիսի 29-ին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:

Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։

Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վե'րջ»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ