Հաղթարշավ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում. Հայաստանի թիմը նվաճել է 6 մեդալ
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։
Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվում էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.