Այաթոլլահ Խամենեի․ Սիրիայի հյուսիսի վրա հարձակումը կվնասի Թուրքիային
Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է, և ցանկացած ռազմական հարձակում Սիրիայի հյուսիսում անպայման կվնասի Թուրքիային, Սիրիային և ամբողջ տարածաշրջանին, ինչպես նաև ձեռնտու կլինի ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։
«Այդ (հարձակումը) անպայման կվնասի Սիրիային, ինչպես նաև Թուրքիային և տարածաշրջանին։ Դա նաև թույլ չի տա իրականացնել Սիրիայի կառավարության քաղաքական միջոցառումները»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքով՝ «ահաբեկչությանը պետք է հակազդել, սակայն Սիրիայի վրա ռազմական հարձակումն օգուտ կբերի ահաբեկիչներին»։
Ընդգծելով, որ Իրանը Թուրքիայի և նրա սահմանների անվտանգությունն իր սեփական անվտանգությունն է համարում, այաթոլլա Խամենեին ասել է Էրդողանին. «Դուք պետք է նաև Սիրիայի անվտանգությունը ձեր անվտանգությունը համարեք։ Սիրիական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ Իրանը, Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը պետք է լուծեն այս հարցը երկխոսության միջոցով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.