ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ կստեղծի, որը տեղեկություն կտա բեռնատարների մասին
ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը, նման տեղեկություն է տարածել ՊԵԿ-ը։
«Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նշվում է նաև, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.