Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱՅՍՕՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսատանի և Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ, Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները:
Իրանը հայտարարեց, որ արդեն պատրաստ է միջուկային զենքի պատրստման, ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները:
Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգետիկ համագործակցոթյուն՝ պարտավորվելով ավելացներ Եվրոպա արտահանվող նավթի և գազի ծավալները՝ դրանով իսկ նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Հայտարարվեց նաև ԵՄ հետ առաջիկա ամիսներին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին:
Շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները Սյունիքի և Հայաստանի այլ տարածքների ու ենթակառուցվածքների նկատմամբ՝ համարելով այս պահը պատմական հնարավորություն հայկական հարցը վերջնականապես լուծելու և տարածաշրջանը հայերից մաքրելու համար:
Նշված բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ այս պահին որոշվում է Հարավային կովկասում ուժերի հարաբերակցության հարցն ու Հայաստանի ճակատագիրը, որտեղ մենք ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա:
Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների վերջնական իրականացմանը խոչընդոտում է միայն տարածաշրջանում դեռևս կարևոր մնացած ռուսական գործոնը կամ որ նույնն է Արցախում և Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունը:
Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը չեզոքացնելու հարցում համընկել են ԱՄՆ, ԵՄ, Միացյալ Թագավորության, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ինչին հակադրվում են Ռուսաստանի և Իրանի շահերը:
Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը պատրաստ չեն զիջել, ինչի ապացույցը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի Երևանում արված հայտարարությունն ու Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն է:
Եթե նկատեցիք, Հայաստանի շահերի մասին ոչինչ չասվեց, քանի որ սեղանի վրա գտնվող միավորը գործընթացների սուբյեկտ չի կարող լինել. այն հանդես է գալիս օբյեկտի կարգավիճակում, իսկ Հայաստանի դե-յուրե իշխանությունները փաստացի գործում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տիրույթում:
Եթե այսօր Թեհրանում երեք պետությունների ղեկավարներին չհաջողվի հաստատել նոր ստատուս-քվո, ապա պետք է սպասել տարածաշրջանային նոր, շատ ավելի մեծ պատերազմի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սահմանել են պահանջների ամենաբարձր նշաձողը և պատրաստ չեն զիջել, ապա մեծ հավանականությամբ նոր ստատուս քվո հաստատել չի հաջողվի:
Հ.Գ. Հերթական անգամ հաստատվում է աշխարհաքաղաքական աքսեոման. եթե պատերազմի և խայտառակության մեջ ընտրում ես խայտառակությունը, ապա ստանում ես և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.