Սեյրան Օհանյան․ Արցախի Պաշտպանության բանակին այլընտրանք գոյություն չունի
Ակնհայտ է, որ Արցախի և ՀՀ-ի անվտանգային միջավայրը շատ փխրուն է, և Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման ամբողջ գաղափարը անորոշության մեջ են: Արցախի անվտանգության ապահովման համար առաջինը Հայաստանը պետք է անվտանգության երաշխավոր հանդիսանա։ Այդ առումով, երբ ՀՀ իշխանավորները խոսում են Արցախի պաշտպանության բանակի ապագայի մասին, պետք է ցույց տան, թե ո՞րն է ելքը, ինչպե՞ս են ապահովվելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, 24news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում կշարունակեն զորակոչը՝ պաշտպանության բանակում ծառայելու համար:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթում նշված է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, բայց միջազգային հանրությունը և մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության ապահովողն Արցախի ՊԲ-ն է եղել, այնուհետև նաև Հայաստանի Զինված ուժերը:
«Ամեն ինչ պետք է անել, որ Արցախի ՊԲ-ն իր մարտունակությունը վերականգնի, Արցախի պաշտպանությունը կազմակերպվի նաև Արցախի ներսում՝ ԱԱԾ-ի, Ոստիկանական զորքերի հետ միասին մտածեն Արցախի անվտանգության մասին: Պաշտպանության բանակի այլընտրանք գոյություն չունի, այն պետք է գոյություն ունենա և համալրվի ոչ միայն Արցախի զինակոչիկներով, այլ նաև լայն հնարավորություն ընձեռվեն ոչ միայն ՀՀ-ի, այլ սփյուռքահայության համար պայմանագրային հիմունքներով ծառայելու համար: Ա՛յս հանգամանքը պետք է մտածմունքի առարկա լինի Հայաստանի համար, ոչ թե առաջինը նորակոչիկների կամ զորակոչիկների Արցախից արագ դուրս բերելը»,- նշել է Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ եթե Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չլինեն Արցախում, նոր սպառնալիքներ չե՞ն առաջանա, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Այս իշխանությունների գոյությունն արդեն իսկ պառնալիք է ՀՀ-ի և Արցախի համար, իրենց անգործությունն անվտանգային միջավայրի վերականգման ուղղությամբ սպառնալիք է»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.