Последние новости

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Մենք հիմք ենք ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ։ Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեց Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։

Հայ առաքելական եկեղեցին ևս դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը: Եկեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվել, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չնայած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը և դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ