Դոլարը կանխիկացնելիս բանկերը 3 տոկոս պահում են. ո՞րն է պատճառը
Դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելը ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորություն է, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ «Հրապարակի» հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Վերջին շրջանում Հայաստանի բնակիչները բջջային հաղորդագրություններ են ստանում բանկերից, որտեղ ասվում է, որ այսուհետ տարադրամի կանխիկացման համար գանձվում է 3% միջնորդավճար: Ընդ որում, որոշ բանկեր հայտնում են, որ դա «ժամանակավոր» և «հարկադիր» միջոց է, որը ճգնաժամային իրավիճակով է պայմանավորված։
Թերթի տեղեկություններով` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել և պարտադրել բոլոր բանկերին։ Առևտրային բանկերն էլ, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետևաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում են հենց նրանց։
Արամյանը նշում է` քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետևանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, այդ իսկ պատճառով այսօր շատերը նաև Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել և տանել ռուսական շուկա։
Ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։
Հարցին, թե ԿԲ-ն ունի՞ նման իրավասություն, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի և պարտադրի, Արամյանը պատասխանել է.«Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն և մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է»։
«Հրապարակի» դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մեքենայություններով զբաղվողները, այլ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում և դրսից դոլար են ստանում, Արամյանն արձագանքել է` նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում հնարավոր չէ անհատների հարց կարգավորել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 12:15
В связи с так называемой национализацией Электросетей Армении (ЭСА) и решением Арбитражного института Торговой палаты Стокгольма, позиция правительства Армении, озвученная 23 июля, демонстрирует, что международные договоры, подписанные Арменией для защиты иностранных инвесторов, не будут исполняться, если они не устраивают главу правительства лично или политически, считает бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-07-25 12:12
Министерство культуры Арцаха сообщает, что по инициативе общественной организации «Агентство культуры и развития туризма Арцаха» и при финансовой поддержке посольства Королевства Нидерландов в Армении были воссозданы в цифровом виде коллекции следующих музеев:
-
2025-07-25 12:10
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян пишет:
-
2025-07-25 12:09
Одной из основных целей визита Никола Пашиняна в Россию стала проверка реакции Москвы как вокруг «Зангезурского коридора», так и внутриармянских процессов. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на провластные источники.