Ալիևամետ ԶԼՄ-ները հնչեցրել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «օպերացիա» անցկացնելու միտքը
Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք ենթակա են ադրբեջանական իշխանություններին, հնչեցրել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «օպերացիա» իրականացնելու գաղափարը։
«Ցուգցվանգ Ադրբեջանի համար. նոր հատուկ գործողություն կամ ռուսական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից» ընդարձակ վերնագրով նյութում բազմաթիվ պահանջների և մեղադրանքների կողքին նաև «օրիգինալ» գաղափարներ են հնչեցվել։
Ներկայացնում ենք հրապարակման մի մասն՝ առանց փոփոխությունների. «Եթե ռուսական զորակազմը տարածաշրջանում է որպես անվտանգության երաշխավոր Ղարաբաղի հայերի համար, ինչո՞ւ խաղաղապահները չեն ցրում կամ, գոնե, չեն զինաթափում «Ղարաբաղի պաշտպանության բանակ» անվանվող կազմավորումը»։ Ռուս խաղապահների «անկողմնակալության» պատճառները առանձին հրապարակման թեմա են։ Իսկ այժմ խոսքը Ռուսաստանի պատասխանատվության մասին է, որն, ըստ էության, քաջալերում է Երևանի դիվանագիտական խաղերը, որոնց նպատակն է քաղաքական անկայունության մթնոլորտ ստեղծելը, որպեսզի ձգձգվի Ադրբեջանի հետ խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որն առաջարկում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Եվ Ռուսաստանի դիրքորոշումն այս համատեքստում ուղղված է Հարավային Կովկասում հակամարտային իրավիճակը սառեցված վիճակում պահպանելուն։
Այս առնչությամբ պետք է նշել, որ ռուսաստանցիների դիրքորոշումը բավական հեղհեղուկ է։ Հակամարտությունների դադարեցման միջազգային պրակտիկայի համաձայն՝ անօրինական զինված կազմավորումներն իրավունք չունեն ներկա լինել խաղաղապահների տեղակայման գոտում։ Հետևաբար, եթե ռուսական զորակազմը տարածաշրջանում է որպես Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր, ինչո՞ւ խաղաղապահները չեն ցրում կամ, առնվազն, չեն զինաթափում իրեն «Ղարաբաղի պաշտպանության բանակ» անվանող կազմավորումը։ Իսկ եթե Ռուսաստանը լեգիտիմ է համարում «պաշտպանության նման բանակի» նեկայությունը, ապա ում է այդ դեպքում պատրաստվում պաշտպանել։
Մի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է հակագործողությունների երկու տարբերակ ունենալ՝ կամ ռուսական խաղաղապահ ուժերի պատախանատվության գոտում անօրինական կազմավորումների զինաթափման օպերացիա իրականացնել, կամ սպասել ևս երեք տարի, ինչից հետո, ռուս խաղաղապահ ուժերի մանդատի հարցը դիտարկելիս պնդել, որ նոր փաստաթուղթ ստորագրվի, որը ավելի հստակ և միանշանակ պարտավորություններ կպարունակի անօրինական զինված կազմավորումների, որոնց Հայաստանը նախընտրում է անվանել «պաշտպանության բանակ», զինաթափման մասին։
Իսկ եթե ռուսական կողմը հրաժարվի նման պարտավորություն ստանձնել, Ադրբեջանը օրինական հիմքեր կունենա վետո դնելու Ղարաբաղում խաղաղապահների մանդատի երկարացման վրա»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).