Արման ԹԱԹՈՅԱՆԸ ՄԱԿ-Ի ԿՈՄԻՏԵԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՎ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև նշել է.
«ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:
Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:
Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց:
Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:
Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն:
Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը:
Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:
Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին:
ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`
1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:
3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 16:57
Против новоназначенного и.о. управляющего ЭСА Романоса Петросяна подан внеочередной иск по обвинению в «оскорблении/клевете». Адвокат Ованнес Худоян написал об этом на своей странице в Facebook.
-
2025-07-24 16:48
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем правительства России Михаилом Мишустиным подтвердил, что Ереван намерен продолжать работу в ЕАЭС, сказал журналистам вице-премьер РФ Алексей Оверчук в Горно-Алтайске.
-
2025-07-24 16:45
В Национальном собрании Франции распространена резолюция, призывающая правительство Франции и Европейский союз усилить давление на Азербайджан с целью ускорения подписания мирного соглашения с Арменией и освобождения незаконно удерживаемых в Баку армянских пленных.
-
2025-07-24 16:31
Адвокаты архиепископа Микаэла Аджапахяна обратились в прокуратуру с ходатайством об отмене или изменении меры пресечения. В ходатайстве, в частности, были представлены следующие обоснования: