Ադրբեջանի հետ ավտոճանապարհների հարցով պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռևս հունիս ամսին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում ասել էր, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ։
Civic.am-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե Ադրբեջանի հետ ՀՀ ո՞ր տարածքների մասով են մոտեցրել դիրքորոշումները։
«Այս պահին կարող ենք միայն Երասխ-Հորադիզ երկաթուղու շուրջ կոնսենսուսի մասին խոսել, որն անցնելու է նախկին խորհրդային ժամանակաշրջանի երկաթգծի ուղիով։ Իսկ ավտոմոբիլային ճանապարհների հարցով վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել»,-ի պատասխան մեր հարցի՝ նշել են փոխվարչապետի գրասենյակից։
Հարցին՝ արդյոք ՀՀ տարածքով անցնող Ադրբեջանի ավտոտրանսպորտային և երկաթուղային միջոցները ստուգվելու՞ են Հայաստանի կողմից՝ օրինակ ի՞նչ բեռներ են տեղափոխվում, ինչպես նաև Ադրբեջանը կատարելու՞ է մաքսային վճարումներ, թե՞ ոչ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը պատասխանել է․ «Մաքսային, սահմանային և հսկողական այլ գործառույթներն իրականացվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,-և հավելել, որ բեռների փոխադրման հետ կապված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների հարցերը ևս կարգավորվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նշենք, որ դեռևս հունվարի 14-ին Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի աշխատանքների իրականացման համար ՀՀ վարչապետի որոշմամբ հատուկ խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խմբի ղեկավարն է Իրանում Հայաստանի նախկին դեսպան, ներկայումս վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Մենք փորձեցինք կապ հաստատել Արտաշես Թումանյանի հետ՝ ճշտելու, թե ինչ փուլում են աշխատանքները, սակայն կառավարության աշխատակազմից պատասխանեցին, որ Արտաշես Թումանյանն այս հարցով դեռ մեկնաբանություն չի տալիս։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է հունիսի 3-ին։ Մհեր Գրիգորյանը ղեկավարում է նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանները որոշելու համար ստեղծված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայկական կողմի աշխատանքային խումբը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ՝ երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոս ամսին Մոսկվայում, բայց օրը դեռ հստակեցված չէ։ Նա հիշատակեց, որ սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.