Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ԵՄ-ի և Ադրբեջանի գազային գործարքը
Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ԵՄ-ի և Ադրբեջանի գազային գործարքը, գրել է Guardian-ը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանն անվանել է «կարևոր» և «հուսալի» մատակարար՝ հայտարարելով Բաքվի հետ Հարավային գազային միջանցքի (3 500 կիլոմետր երկարությամբ խողովակաշար) ընդլայնման համաձայնագրի մասին, որով կասպյան գազը կհասնի Եվրոպա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին կանգնած՝ ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՄ-ն դիվերսիֆիկացվում է՝ հրաժարվելով Ռուսաստանից, ավելացնելով, որ ուրախ է, որ Ադրբեջանը մտնում է հուսալի գործընկերների շարք։ «Դուք իսկապես կարևոր էներգետիկ գործընկեր եք մեզ համար, և դուք միշտ հուսալի եք եղել»։
Ալիևը, որը հայտնի է ազնուսպ կոռուպցիայով և բռնաճնշումներով ակտիվիստների ու անկախ ԶԼՄ-ների հանդեպ, հուշագիրն անվանել է «ճանապարհային քարտեզ ապագայի համար»։
Համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանից ԵՄ-ին գազի մատակարարումները 2027թ. կանխատեսվում են 20 մլրդ խորանարդ մետրի չափով՝ ներկայի 8 մլրդ-ի համեմատ։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ Ալիևի հետ քննարկել են նրա երկրի «հսկայական պոտենցիալը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում, ինչպիսին են ծովային հողմնային էներգետիկան և կանաչ ջրածինը։ Նա նաև Ադրբեջանին կոչ է արել միանալ մեթանի օգտագործման պարտավորություններն ընդունած 119 երկրներին։
Սպասվում է, որ էներգետիկ համաձայնագիրը ճանապարհ կբացի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ավելի խոր համագործակցության համար առևտրի, ավիացիայի և Բաքվի նավահանգստի բացման ոլորտում։
Human Righst Watch-ը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիրը, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր, ու պետք է պնդեր, որպեսզի ազատ արձակվեին բազմաթիվ քաղբանտարկյալները։
Ադրբեջանը նավթը և գազն օգտագործում է, որպեսզի «ստիպի ԵՄ-ին լռել հիմնական իրավունքների հարցերում», ասել է ԵՄ-ի գծով HRW-ի տնօրենի պաշտոնակատար Ֆիլիպ Դամը։ «Իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են նրանով, որ հաշվեհարդար են տեսնում քաղաքացիական հասարակության կոռուպցիան հետաքննող ակտիվիստների հետ, մանավանդ երբ խոսքը վերաբերում նավթին և գազին»։
Մարտին ընդդիմության մոտ 40 ղեկավար, լրագրողներ և հասարակական գործիչներ նույնպես տեղեկացրել էին կտտանքների և կալանավորվածների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ «ԵՄ-ն չպետք է ասի, որ երկիրը հուսալի է, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ճնշում քաղաքական այլախոհությունը»,- ասել է Դամը։
Մյուս ակտիվիստները ԵՄ-ին մեղադրել են կլիմայի ոլորտում իրենց նպատակները խափանելու մեջ։ «Զարմանալի է, որ ԵՄ-ն մտադիր է դասեր չքաղել իր ներկա դժվարին վիճակից և պնդում է, որ նոր խողովակաշարեր անցկացվեն, որոնք կսահմանափակեն մեզ երկար ժամանակով»,- ասել է Global Witness-ի ակտիվիստ Բառնաբի Փեյսը։
Amnesty International-ի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Եվա Գեդին ասել է. «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ծառայում է որպես հիշատակում այն մասին, որ բռնաճնշող և անպատասխանատու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկեր լինում, և որ կարճաժամկետ նպատակները նախընտրելը վնաս է մարդու իրավունքներին, դա աղետի դեղատոմսն է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 15:26
Израиль решился на удар по Ирану. Инициированная Тель-Авивом операция «Львиная сила» пошатнула баланс в конфликте с Тегераном — тем более что под удар в этот раз попали «неприкасаемые», на первый взгляд, иранские ядерные объекты. Стороны, сами того не ожидая, перешли от символической эскалации к реальной.
-
2025-06-13 15:08
Утром 13 июня премьер-министр Никол Пашинян отправился в Прагу, где примет участие в форуме Globsec. Это ежегодный международный форум по вопросам безопасности, организуемый общественной организацией, специализирующейся на теме международной и региональной безопасности, - пишет аналитик Акоп Бадалян.
-
2025-06-13 15:01
Российский МИД назвал удары Израиля по Ирану, его гражданам, мирным городам и объектам ядерно-энергетической инфраструктуры неспровоцированными и неприемлемыми. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2025-06-13 15:00
Армяне оказались в самолетах, совершивших вынужденную посадку в Баку в связи с событиями в Иране. В этой связи президент Союза армян России Ара Абрамян обратился в МИД России с просьбой сделать все возможное, чтобы обеспечить безопасность армян, сообщает САР.