Последние новости

Այվազովսկու կտավը երկարատև վերականգնումից հետո կրկին ցուցադրության է հանվել

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտավը երկար վերականգնումից հետո կրկին կցուցադրվի պատկերասրահում։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Մոսկվայի տունը։

Նշվում է, որ կտավի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Դիլիջանի արվեստի պատկերասրահում։ Այս տարի լրանում է կտավի 135–ամյակը։

«Քրիստոսն ու աշակերտները» կտավը Այվազովսկին ավարտել է 1887 թվականին։Այն միավորում է նկարչի սիրելի ծովն ու Աստվածաշունչը։

Կտավում նկարիչը պատկերել է Աստվածաշնչից մի դրվագ, երբ Հիսուս Քրիստոսն աշակերտների հետ նավի մեջ է, իսկ ծովը`փոթորկված։

Sputnik Արմենիա



ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ