Последние новости

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտարարություն է տարածել է Երևանի քաղաքապետարանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- նշված է հայտարարության մեջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ