Նարեկ Մանթաշյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Յոթ ամիս շարունակ կալանքի տակ գտնվող «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ավելի վաղ արդեն վճարվել էր սահմանված 20 մլն դրամ գրավը։
«Դատարանի այս որոշումը ուշացած, բայց գոնե արդար էր։ Պայքարը շարունակվում է, էս 7 ամիսը ինձ չի ընկճել։ Ինձ դիմավորած մարդկանց առաջ ես պարտավորություններ ունեմ, դրանք պատվով պետք է կատարեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
Հիշեցնենք՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։
Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարևոր օրգանների ախտահարմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:37
Комиссия по предотвращению коррупции не выявила признаков нарушения в действиях министра иностранных дел Армении Арарата Мирзояна во время его перепалки с журналисткой. Об этом говорится в отчете комиссии по итогам анализа публикаций в СМИ за первый квартал 2025 года.
-
2025-06-03 13:35
Россельхознадзор заявил об участившихся нарушениях при поставках растительной продукции из Армении в Россию. Об этом сообщили в ведомстве.
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.