«Ժողովուրդ»․ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»:
Թե ինչ է ասել նա քննիչներին, չեն հայտնել, սակայն, թերթի տեղեկություններով` Ջհանգիրյանը ասել է այն, ինչ Հ1-ի եթերում էր ասել:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.