Քովիդի դեպքերը ՀՀ-ում ավելանում են
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է` Covid-19-ով հիվանդացության աճի առումով իրենք զգոն են, իսկ առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։
Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ ամսում հիվանդացության աճ ունենք, ինչը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ։ Եվրոպական երկրներում ալիքը բավականին ակտիվ կերպով զարգանում է, ու մենք կանխատեսում էին նման իրավիճակ։ Երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք, արդյոք այս ալիքը տարածվելու միտում ունի, թե գնում ենք կայունացման»,– նշեց Ավանեսյանը։
Նախարարը նաև շեշտեց, որ դեռևս համաճարակային իրավիճակն այնպիսին չէ, որ սահմանափակումների կարիք լինի, բայց հարկ եղած դեպքում անպայման կդիմեն այդ քայլին։
Նա հորդորեց քաղաքացիներին բուժհաստատություններ գնալիս դիմակ դնել, քանի որ ռիսկային միջավայրում են։ Խորհուրդ տվեց նաև 2 դեղաչափով պատվաստված անձանց մինչև սեպտեմբեր ամիսը բուստեր ստանալ, որպեսզի օրգանիզմն աշնան ալիքներին ևս պաշտպանված լինի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.