Չավուշօղլու․ Թուրքիան Հայաստանից հստակ քայլեր է սպասում
Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ Այս մասին թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն։
«Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան լրագրողին հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև տարբեր հանդիպումներ են լինում ու նշել, որ ՀՀ վարչապետ «Փաշինյանը զանգել էր Էրդողանին բայրամի օրը»։
Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին, հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։ Նրա խոսքով՝ իրենք տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, օգտից բխող խաղաղություն ու կայունություն են ուզում։
«Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորը եռակողմ ձևաչափով քայլեր պետք է անեն այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում այս անգամ օգտագործում էր ոչ թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ «Զանգեզուրի նախագիծը»։ Այս կոնտեքստում թուրք նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում միջանցքը շատ մեծ կարևորություն է ձեռք բերել հիմա՝ հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, քանի որ Ռուսաստանով դեպի արևմուտք ապրանքաշրջանառությունն անհնար է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.